Հայաստանում մոտ մեկ ամսով արտակարգ դրություն սահմանվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կորոնավիրիուսի համավարակով պայմանավորված, երկրում մարտի 16-ից 18։30-ից մինչև ապրիլի 14-ը առավոտյանը 17։00-ն արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացրեց։

Արտակարգ դրություն հայտարարելու համար գործադիրն արտահերթ նիստ էր գումարել։

ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք:  Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 173 հազար 423 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 672-ը, ապաքինվել է 77 հազար 872-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 157 երկրում։

Արտակարգ դրության մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։