Երկու շաբաթով կսահմանափակվեն ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

փաշինյանմիշուստին

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: 

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: