ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Կառավարությունը որոշեց մեկ ամսով արտակարդ դրություն սահմանել ՀՀ տարածքում: Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականցնելու նպատակով ստեղծվելու է Պարետատուն։
Պարետ է նշանակվելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պարետատան կազմում ընդգրկվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ՀՀ ոստիակնության պետը, ԱԱԾ տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատկազմի տեսչական մարմինենրի համակարգման գարսենյակի ղեկավարը, ՀՀ առոջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։