Ինչ սահմանափակումներ և արգելքներ են սահմանված ՔԿՀ-ներում և ՀՀ ՊՆ զորամասերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

բադասյան

Մարտի 16-ի կառավարության հատուկ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձել է նաև արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներին և ձերբակալվածներին։ Ըստ որոշման՝ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`

հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:

Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`

1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.

3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.

կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.

շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.

պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`

-հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

-տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
 

-հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

-տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

-շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.

պարետի ցուցումով` այլ գործունեություն: