Հայտնել ենք մեր պատրաստակամությունը`աջակցել համայնքին և քաղաքային իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

թեհմինա

«Մեր մտահոգությունը հայտնեցինք առաջիկայում կայանալիք ավագանու հերթական` մարտի 19-ի նիստի հետ կապված` շեշտադրելով իրավական որոշ խնդիրներ, որոնց հետ կապված առաջարկեցինք լուծում ևս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Արդեն մի քանի ժամ է, ինչ պրն. Խաժակյանի հետ քաղաքապետարանում ենք: Քաղաքապետի հետ հանդիպելու փորձերն արդյունք չունեցան, սակայն ունեցանք հեռախոսազրույց, որի ընթացքում մեր մտահոգությունները հայտնեցինք ստեղծված իրավիճակի և նրա հետևանքների հետ կապված, ինչպես նաև արեցինք առաջարկներ: Մեր մտահոգությունը հայտնեցինք նաև առաջիկայում կայանալիք ավագանու հերթական` մարտի 19-ի նիստի հետ կապված` շեշտադրելով իրավական որոշ խնդիրներ, որոնց հետ կապված առաջարկեցինք լուծում ևս: Նաև հայտնեցինք մեր պատրաստակամությունը` ստեղծված իրավիճակում աջակցել համայնքին և քաղաքային իշխանություններին:

Պահպանե´ք զգոնություն և եղե´ք առողջ»։