Հրայր Թովմասյանը որպես երախտագիտություն իր աշխատավարձը կփոխանցի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

սդ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ի երախտագիտություն այս օրերին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի, որոշել է ամսվա հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։ 

«Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։