Ադրբեջանից կառավարվող էջը կեղծ լուրեր է տարածում ՀՀ-ում և Արցախում կորոնովիրուսի վիճակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

կեղծլուրեր

«Հայկական անուն-ազգանունով պռոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից»: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

«Այս պռոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106):

Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում՝ սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պռոֆիլները:

Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում»,- ասված է գրառման մեջ: