ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն․ հանրաքվեն կչեղարկվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News    

Կառավարությունը որոշեց Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում։ 

Որոշումը կքննարկվի ԱԺ հատուկ նիստում։ 

ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք:
Հանրագումարով հաստատված է 30 դեպք։ Մեկուսացված է 300-ից վաելի քաղաքացի։  Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում վարակակիր է 174 հազար 195 մարդ, մահացածների թիվն անցել է 6 հազար 694-ը, ապաքինվել է 77 հազար 894-ը։  Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 159 երկրում։

Արտակարգ դրության մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։