Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

.

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները

Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք»,- գրել է նա:

Նշենք, որ այս պահին կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 45 դեպք: