ՈւԵՖԱ-ն առաջնությունների չեմպիոններին որոշելու հարց չի քննարկում․ ներկայացուցիչ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը A Bola-ի հետ զրույցում հերքել է տեղեկություններն  այն մասին, թե  ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով  քննարկում է ազգային առաջնությունների դադարեցման և հնարավոր չկայանալուց հետո չեմպիոնների որոշման նոր կարգը։

«ՈւԵՖԱ-ն որևէ իրավունք չունի դադարեցնել ազգային առաջնությունները կամ որոշել այդ առաջնությունների չեմպիոններին: Առաջնությունները դադարեցնելու և չեմպիոններին որոշելու կարգը կարող են սահմանել միայն տվյալ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները»,- ասել է ՈւԵՖԱ ներկայացուցիչը։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով եվրոպական երկրները դադարեցրել են առաջնությունները։