Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

սպորտ

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ:

Օբամեյանգը կարծում է, որ կարող է մշտական տեղ ունենալ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում և օգնել կատալոնական ակումբին տիտղոսներ նվաճել:

«Բարսելոնան» Օբամեյանգին ձեռք բերելու փորձ արեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն «Արսենալը» հրաժարվեց վաճառել 30-ամյա հարձակվողին:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն «Արսենալի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 20 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: