ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ձերբ

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին հետախուզվողի են հայտնավերել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ըստ այդմ՝ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկից Բազումի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2018թ. մարտի 28-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի քրեական պատիժների իրավաբանական վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: