Բրազիլիայում բանտի աշխատողներին պատանդ են վերցրել. մոտ 400 բանտարկյալ փախուստի է դիմել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

բրազիլիա
РИА Новости գործակալությունը, հղում անելով G1 պորտալին, գրում է, որ մարտի 16-ի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի հարավ-արևելյան Մոնգագուա քաղաքում շուրջ 400 կալանավոր փախել է բանտից: 

Ըստ աղբյուրի՝ բանտի աշխատակիցներին պատանդ վերցնելուց հետո մոտ 400 բանտարկյալ փախել է կիսաբաց տիպի քրեակատարողական հիմնարկից:
Աշխատակիցները մինչև հիմա պահվում են պատանդի կարգավիճակով, ոստիկանությունը բանակցություններ է վարում նրանց ազատման համար: Ոստիկանները փնտրում են նաև փախուստի դիմածներին:

Նշենք, որ, ըստ Բրազիլիայի օրենսդրության, կիսաբաց քրեակատարողական հիմնարկներում զինված հսկողություն չի իրականացվում: