Բազմաթիվ քննդատություններից հետո Թուրքիան դադարեցրել է մզկիթներում նամազ անելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

Թուրքիա

Բազմաթիվ քննադատություններից հետո Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով նոր կորոնավիրուսի տարածման դեմ իրենց կողմից իրականացվելիք կանխարգելիչ միջոցները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Մասնավորապես որոշում է կայացվել մզկիթներում արգելել նամազ անելը, քանի որ, ըստ հոգևորական ղեկավարի, վիրուսի տարածվելու հավանականությունն այդպես ավելի է մեծանում։