Մալդիվներում կորոնավիրուսով վարակվածների համար 10 օրում 50 բանվորով հյուրանոց են կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

Nat- geo-ն գրում է որ Մալդիվյան կղզիների կառավարությունը հայտարարել է աշխարհում առաջին առողջարան բացելու մասին՝ զբոսաշրջիկների մեկուսացման համար, որոնք կարող են կորոնավիրուսային ինֆեկցիայի կրող լինել: Ընդամենը 10 օրում 50 բանվորների ուժերով կառուցված հյուրանոցը հայտնվել է մայրաքաղաք Մալեից 24 կմ հյուսիս գտնվող Կաաֆու աթոլի Վալիվարու կոչվող կղզում:

Հյուրանոցի կենվորների համար անվճար աշխատելու է բուժանձնակազմը, որը ֆինանսավորվելու է պետության հաշվին: Սպասարկումը «կազմակերպվելու է luxury ոճով»՝ երեքանգամյա սնունդով ըստ room service սկզբունքի:

Հյուրանոցն ունի 3О համար՝ օդափոխման և օդի մաքրման փակ համակարգով: Համարներից յուրաքանչյուրում կա հեռուստացույց և մինի բար: Սակայն գոյություն ունեն նաևւ սահմանափակումներ՝ կարատինում գտնվողներին տեսակցության հնարավորությունը բացառված է:

Նշենք, որ Մալդիվներում առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել: Դրա ընթացքում նախարարն իր իրավասությունների շրջանակում կարող է արգելել զանգվածային միջոցառումները, փակել դպրոցները և ընդունել այլ որոշումներ՝ ուղղված քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությանը: