Արսենալը և Ռոման շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Մխիթարյան

«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Գրել է Armsport-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանը «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է հռոմեական ակումբ: «Ռոման» ցանկանում է գնել ֆուտբոլիստի ամվողջական տրանսֆերը, և ակումբները բանակցում են այդ հարցի շուրջ, հայտնում է աղբյուրը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին:

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները մշտական հիմունքներով գնելու թիմի մտադրության մասին։