Մի քաղաքացի երեկ 108 հատ զուգարանի թուղթ էր գնել․ ՏՄՊՊՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News  

թուղթ

Մեզ լուսանկարներ են փոխանցում սուպերմարկետներից, մի քաղաքացի 108 հատ զուգարանի թուղթ էր գնել։ Այս մասին մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում,  երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։

Հայաստան կառավարության մարտի 16-ին արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում հրապարակեց, ինչից հետո համացանցում շրջանառվում էր տեղեկատվություն, որ սուպերմարկետներում խառնաշփոթ է, ինչն արձանագրել էր նաև ՏՄՊՊՀ-ն։

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին հաստատված է 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: