Երևանի մետրոպոլիտենն աշխատում է սովորական գրաֆիկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News  

մետրո

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այս մասին Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եղեք առողջ և անվտանգ»: