Պոլսո հայոց պատրիարքարանը պատարագներն առանց հավատացյալների կանցկացնի. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

պատիարք

Պոլսո հայոց պատրիարքարանր մարտի 16-ին որոշում է կայացրել ժամանակավորապես կրոնական արարողություններն անցկացնել առանց հավատացյալների։

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կորոնավիրոսից պաշտպանվելու նպատակով ժամանակավորապես  բոլոր կրոնական արարողություններ անցկացնել առանց հավատացյալների։

Կոչ է արվել հետևել պետության հորդորներին, ինչպես նաև միմյանց հետ հանդիպելուց խուսափել գրկախառնվելուց, իսկ հոգևորականներին տեսնելուց հրաժարվել ձեռքը համբուրելուց։

Նշենք, որ Մայր Աթոռը ևս հանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել ատարագներն առանց հավատացյալների անցկացնելու մասին։