Լևոն Արոնյանի կինը գիտակցության է եկել. վիրահատությունը բարեհաջող է անցել. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

արոնյան

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը հաջող է անցել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնե է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։

«Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասել է Ռոբերտ Կյուրեղյանը։

Ինչ վերաբերվում է նախատեսվող այլ վիրահատություններին, ըստ բժշկի, պարզ կլինի մի քանի օրից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին՝ ժամը 00:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: 

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: