Աննա Հակոբյանը որպես երախտագիտություն նամակ ու քաղցրավենիք է ուղարկել բժիշկներին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալական նամակ ու քաղցրավենիք է ուղարկել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին՝ երախտագիտություն հայտնելով նրանց աշխատանքի համար: «Արմենպրեսի» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Տիկին Հակոբյանը հետևում է այս օրերին բժիշկների կատարած ահռելի աշխատանքին: Նամակ ու քաղցրավենիք ուղարկելը մի փոքր ժեստ է, որով Աննա Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, ինչպես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական, այնպես էլ մյուս բուժհաստատությունների: Նրանք գտնվում են առաջին գծում, ցուցաբերում են բարձր որակներ, օր ու գիշեր պայքարում են համաճարակի դեմ: Տիկին Հակոբյանն իր շնորհակալությունն է հայտնել, մաղթել քաջ առողջություն և նշել, որ այս անհամաչափ ընթացող պատերազմում հաղթանակը գրանցելու են բժիշկները», -ասաց Հասմիկ Հարությունյանը:

Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու որոշում ընդունեց: Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կա գարնցված կորոնավիրուսի 64 դեպք: Առաջին հիվանդն ապաքինվել է և դրուս գրվել հիվանդանոցից: