ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:
Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրություն։
Այդ մասին հայատարարություն է տարածել քաղաքապետարանը: