Գազալցակայանում ЗИЛ մակնիշի բեռնատարը լիցքավորելիս պայթել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Մարմարաշենի «կալցավոյի» հարևանությամբ գործող գազալցակայանում պայթել են ЗИЛ մակնիշի 25 ՕՍ 507 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևաևքով տուժածներ չկան։