«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորվածի շամպունի տարաներում հայտնաբերել են թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Քկհ

2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգված։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես խոշոր չափերի՝ 1,426 գրամ քաշով, մեթադոն տեսակի թմրամիջոց։