Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Մարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմանում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա և աղջիկ։ Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։
Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երևանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նրանք խոստովանական բացատրություն են տվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։