Գյումրիում քիչ առաջ 14-ամյա տղա է կախվել․ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ինքնասպանություն
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կախվել։ Նա ինքնասպանություն է գործել պապի տանը, որտեղ ոչ մեկը չէր բնակվում։ Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Ըստ կայքի տեղեկությունների՝ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։

Տատիկն էլ ՝ Գոհար Չիլինգարյանը, Գյումրու թիվ 16 նախակրթարանի տնօրենն էր։

Անչափահաս տղայի ինքնասպանության մասին ստացած տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասել է, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կախված վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները։