ՀՅԴ-ն դադարեցրել է Արցախի ընտրողների հետ փակ տարածքներում հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, մտահոգված լինելով մեր քաղաքացիների առողջությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։ Այս մասին հայտնում ՀՅԴ Արցախի կառույցի գրասենյակից:

«Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով»։