ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ:
Նրանք ասում էին, որ ծխախոտն իրենց համար ավելի առաջնային նշանակություն ունի, քան սնունդը, եւ խնդրում էին, որ միջոցներ գտնեն՝ իրենց դա հասցնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում