Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետին հետ է կանչել արձակուրդից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Հայկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի n 289-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ չեղարկվել է նաև կառավարության Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը: