Թորոսյանը 100000 դրամ փոխանցեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100000 դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«100.000 դրամ փոխանցեցի՝ հաջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։

***

Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,-գրել է Թորոսյանը։