Մեկուսացված ՀՀ քաղաքացիները Ծաղկաձորում և Դիլիջանում են․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

կորոնավիրուս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոյսնն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Կոտայք և Տավուշ 

Այս երկու մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում և Դիլիջանում):

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ՉԵՆ հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր !!!

Բժշկական հսկողությունը եւ տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժ.անձնակազմերի եւ տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարեւորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։

Աստված պահի Հայաստանը. այս փորձությու'նն էլ պատվով ենք հաղթահարելու։

Առո'ղջ եղեք»։