Մենք սրա միջով կանցնենք միասին․ Քիմ Քարդաշյանը կոչ է անում մնալ տանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է իր միլինավոր հետևորնդերին՝ հորդորելով մնալ տանը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, ինչպես նաև չվտանգել իրենց ու հարազատների կյանքը։

«Բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են,խնդրում եմ լուրջ ընդունել տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Եթե տնից չեք գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը։ Վիրուսը չի տարբերում ռասսա, տարիք, սեռ, վերաբերվում է բոլորին և մենք սրա միջով կանցնենք միասին»,- գրել է Քիմը։

Նոր տիպի կորոնավիրուսը տարածվել է աշխարհի շատ երկրներում: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։

 ՀՀ կառավարությունը  երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։