Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է արել փոխել Ցեղասպանության մասով ժխտողական դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

թանկյան
Asbarez.com-ը գրում է, որ Նոր Զելանդիայի ազգային հեռուստատեսությունը անդրադարձե է Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կազմակերպած միջոցառումը` ուղղված Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին:

Միջոցառմանը մասնակցե է նաև Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Նոր Զելանդիայի՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն աջակցող ԱԳ նախարար, փոխվարչապետ Ուինսթոն Պետերսի մասին: Վերջինս նամակ էր հղել երկրի խորհրդարանի անդամներին՝ հաստատելով Նոր Զելանդիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կատարվածը բնութագրում որպես «ողբերգություն», բայց ոչ ցեղասպանություն: Պետերսը խորհրդականներին նաև կոչ է արել որոշում կայացնելիս հաշվի առնել կառավարության դիրքորոշումը:

Միջոցառման ժամանակ Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արել փոխել դիրքորոշումը մարդու իրավունքների այս կարևոր հարցում և դադարել խոնարհվել Ցեղասպանությունը ժխտող օտարերկրյա բռնատիրության առաջ:

«Այստեղ խնդիրներ կան ցեղասպանություն եզրույթն օգտագործելու հարցում, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որ այդ բառն օգտագործվի»,-ասել է Թանկյանը:

Միջոցառման ժամանակ ռոք երաժիշտը պատմե է նաև իր ընտանիքի պատմությունը, այն, որ Ցեղասպանություն վերապրածի թոռ է, և թե ինչպես է այդ հանգամանքն ազդել իր կարիերայի վրա: