Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում կգործի հոգեբանական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նորք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկան կորոնավիրուսով վարակվածների, նրանց հարազատների, բուժանձնակազմի համար կտրամադրի հոգեբանական ծառայություն:

«Հարգելի՛ քաղաքացիներ 

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 16.03.2020թ.-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն:

Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին, նրանց հարազատներին և բուժանձնակազմին:

Հոգեբանական ծառայություն մասնագետները իրականացնելու են իրենց ծառայությունը ընդունարանում և բաժանմունքներում:

Գործում է նաև շուրջօրյա առցանց, հեռախոսային հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հոգեբանների կողմից, որի համար կարող եք զանգահարել`

☎️+37433340110

☎️+37491042914

(WhatsApp, Viber)

Հատուկ շնորհակալություն մեր կամավորական աշխատանքը կատարող հոգեբաններին‼️

#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»