Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար կարող են դիմել առցանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հասարակական

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է նաև էլեկտրոնային տարբերակով:

Ուստի, խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թ.-ի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, հնարավորության դեպքում, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, կամ ուղարկել [email protected][email protected] հասցեներով:

Lրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է, հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց: