Քաղաքացիական պաշտպանության առարկան հնարավոր է պարտադիր դառնա դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

արայի

«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գիտելիք տալու, ավելի խորացված գիտելիք տալու»,-կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնե է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ մտադրություն չկա՞ քաղաքացիական պաշտպանության առարկան պարտադիր դարձնելու դպրոցներում, ինչպես այն պարտադիր է բուհերում, նախարարը պատասխանեց. «Դա առանձին առարկա կլինի, թե ինտեգրված գիտելիք կլինի, հիմա քննարկման փուլում է:

Գիտեք, որ հիմա առարկայական ծրագրերի չափորոշիչների քննարկման փուլում ենք: Ես այդ հարցով քննարկում եմ ունեցել նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Այո՛, այս խնդիրն արդիական է, և պետք է լուծումներ տանք»: