Մխիթար Հայրապետյանը պատգամավորների օգնականներին հորդորեց լքել նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկաներից ներողություն խնդրեց և նիստը 5 րոպեով ընդմիջեց:

Վերադառնալուց հետո Հայրապետյանը խնդրեց նիստերի դահլիճը լքել պատգամավորների օգնականներին՝ մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: