Հայրապետյանի ազատ տեղաշարժման իրավունքն սահմանափակվելու հարցով փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման դեպքի առթիվ պաշտոնական պարզաբանում ստանալու համար Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարին: Այս մասին «Փաստինֆոն» տեղեկացավ Ամրամ Մակինյանից: Նրա փոխանցմամբ՝ դեռևս պատասխան չի ստացել:

Ավելի վաղ հայտնի էր, որ մարտի 16-ին փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր՝ Հայրապետյանի՝ ՀՀ-ից ելքի արգելափակման մասին և նշել, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի: Նույն օրը փաստաբանը տեղեկացրել է, որ Հայրապետյանին թույլ են տվել մեկնել ՀՀ-ից: