Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին 1 oրում փոխանցվել է ավելի քան 43 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.  ժամի 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121հազար դրամ,  ընդհանուր քանակը 218 վճարում: