ԵՊԲՀ-ն 2 միլիոն դրամ կփոխանցի գանձապետական հաշվին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

արմեն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2 միլիոն ՀՀ դրամ կփոխանցվի գանձապետական հաշվին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: Այդ մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա բուժաշխատողներին խնդրել է չմոռանալ ինքնապաշտպանական միջոցների մասին։

«Ձեզ համար անհրաժեշտություն է՝ առո՛ղջ եղեք, որ առողջացնենք։ Հաղթելու գեթ մեկ բանաձև կա՝ միասնականություն», - ֆեյբուքյան էջում գրել է Մուրադյանը:

Ավեի վաղ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար «ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամի 14:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ: Ընդհանուր առմամբ կատարվել է 218 վճարում: