Աչաջուր գյուղում «ՈւԱԶ»-ի վարորդի և նրա 3 ուղևորների մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Մարտի 15-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աչաջուր գյուղի 59-ամյա մի բնակիչ պահում և օգտագործում է թմրամիջոց։
Նույն օրը Աչաջուր գյուղում ոստիկանները հայտնաբերեցին 59-ամյա տղամարդուն, նրա «ՈւԱԶ» մեքենան և 3 ուղևորների։

Զննությամբ մեքենայից հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար։

Վարորդը և ուղևորները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին։

Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանաչավուն զանգվածով կաթուցիչ։

Նա հայտարարեց, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, մի մասն օգտագործել է, մյուսը` պահել հետագայում օգտագործելու համար։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։