Արտաշատի բնակիչ, 42-ամյա Արամայիս Այվազյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արտաշատի բնակիչ, 42-ամյա Արամայիս Այվազյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կա՛մ Արտաշատի բաժին, կա՛մ զանգել 1-02 հեռախոսահամարով։