Պարետը Մանե Գևորգյանին նշանակել է մամուլի հետ կապերի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

մանե

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․
մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև որոշման
հավելվածի 23-րդ կետով`

1. Սահմանել, որ արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

2. Մանե Գևորգյանին՝ ապահովել իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովել իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը հայկական միասնական տեղեկատվական հարթակի կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսներին»: