Նախագահը շնորհավորել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

արմեն

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին:

«Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»,-նշված է նախագահի ուղերձում: