Գյումրու 14-ամյա երեխայի ինքնասպանության դեպքի փաստով հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ինքնասպանություն

2020 թվականի մարտի 17-ին` ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել:

 

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից նշված բնակարանում հայտնաբերվել է 2005 թվականին ծնված տղայի դիակը:

 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:



Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է: