Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 110. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

կորոնավիրուս

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Այս մասին հայտնում է Ան-ն:

Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:

Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: