Ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվներից միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ՍՈւՏ է... ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»