Իրանում Նովրուզի առթիվ 10 000 բանտարկյալ համաներում կստանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

իրան.

Իրանաան «ISNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի թույլտվությամբ Նովրուզի՝ իրանական օրացույցով Ամանորի առթիվ երկրի դատական իշխանությունը համաներմամբ ազատ կարձակի մոտ 10 000 դատապարտյալի: Այս մասին հայտնել է Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:

Ըստ աղբյուրի՝ բանտարկյալների կեսից ավելին դատապարտված է երկրի անվտանգության համար սպառնալիք ենթադրող գործերով։