ՏԿԵ նախարարությունը դիմումները, բողոքներն ու առաջարկությունները կընդունի օնլայն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ՏԿԵ

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված`  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

«Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:

Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով: 

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: