Նախկինների թերթոնները անցել են կեղտոտ հնարքների և անհատական թիրախավորման. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հարգելի քաղաքացիներ, իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարի փուլում նման թեմաներով ձեր ուշադրությունը շեղելը տեղին չէ, բայց կարևոր մի թեմայի եմ ուզում անդրադառնալ։

Քանի որ նախկինների թերթոնները չեն կարող կեղծ լուրեր գրել կորոնա վիրուսի մասին, հիմա էլ անցել են կեղտոտ հնարքների ու անհատական թիրախավորմանը։

Մերժվածների թերթոններից մեկը գրել ու այնուհետև սկսել են տիրաժավորել մի վերնագրով հոդված, որից կարելի է ենթադրել, որ ես 205 հազար դոլար բոնուս եմ ստացել։ Իրականում այդ գումարն ԱԽ գրասենյակի 37 աշխատողները ստացել են 22 ամսվա ընթացքում։

Իմ աշխատավարձը պաշտոնը ստանձնելու պահից կազմել է մաքուր 730 հազար դրամին մոտ գումար, հավելավճարները՝ 280 հազարին մոտ գումար։ Ավելին ես հրաժարվել եմ բոնուսներից։ Այսքանից հետո նման կեղտոտ վերնագրերով հոդվածներ հրապարակելը համաճարակի դեմ պայքարի փուլում միայն կարող են հոգով տկարները։

Իմ ֆինանսական և գույքային դրության մանրամասներին ու դրանց հետ կատարվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ նաև նախկինում էթիկայի, այժմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերից։

Սիրելի քաղաքացիներ, պինդ եղեք, սոցիալական հեռավորություն պահեք, միմյանց ուժ տվեք և օգնեք, որ միասնական ուժերով հաղթահարենք այս փուլը»։